Home / Հայաստան / ՀՀՇ համագումարին հրավիրված են ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն

ՀՀՇ համագումարին հրավիրված են ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն

Դեկտեմբերի 22-ին կայանալիք ՀՀՇ համագումարին հրավիրված են ՀԱԿ անդամ կուսակցությունները, ինչպես նաև ոչ կոալիցիոն երեք խմբակցությունները՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը»: Այս մասին տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ նշելով, որ ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին նման հրավեր է ուղարկվել առաջին անգամ:

Թերթը զրուցել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ, ով ստացել է հրավիրատոմսերը: Զոհրաբյանի խոսքով՝ ինքը հրավիրտաոմսերը փոխանցել է կուսակցության գրասենյակ, ու համագումարին մասնակցելու հարցը պարզ կդառնա այնտեղ քննարկելուց հետո:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ասել է, որ համագումարին մասնակցել-րմասնակցելու հարցը որոշելու է ՀՅԴ Գերագույն մարմինը: