Դեկտեմբերի 18-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպական Միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական հանդիպումը:
Համաձայն ՀՀ ԱԳ նախարարության կայքի, հանդիպումն անցել է բաց և կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն և մտահոգություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև՝ մարդու իրավունքների ոլորտում կոնկրետ համագործակցության հնարավորությունները:
Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, պատվիրակության կազմում է նաև արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը: ԵՄ պատվիրակությունը գլխավորել է Եվրոպական արտաքին գործերի ծառայության Մարդու իրավունքների քաղաքականության ուղենիշների ստորաբաժանման ղեկավար Էլիզաբեթ Թիզոնը:
«Երկխոսության ընթացքում մտքեր փոխանակվեցին մարդու իրավունքների պաշտպանության ազգայինհամակարգի, դատական բարեփոխումների, ընտրությունների և ընտրական համակարգի, ազատ արտահայտվելու և տեղեկատվության ազատության, քաղաքացիական հասարակության ներգրավման, խոցելի խմբերիի րավունքների և այլ հարցերի շուրջ:
Պատվիրակությունները քննարկեցին նաև մարդու իրավունքների շուրջ համագործակցության հնարավորությունները միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում», – ասված է ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ: