Հայաստանում վաճառվող երեխաների խաղալիքները պարունակում են սկնդեղ, սնդիկ, քրոմ, կապար և ևս երկու տոքսիկ տարրեր: Այս բացահայտումը կատարել են «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի կողմից ԱՄՆ-ից հրավիրված մասնագետները, ովքեր խաղալիքների փորձաքննություն են կատարել, գրում է ecolur.org-ը:
3-8 տարեկան աղջիկների շրջանում հաջողությամբ օգտագործվող մանկական շրթներկի մեջ սնդիկի պարունակությունը նորման գերազանցել է 250 անգամ:
Թուրքական արտադրության մրգերի վազայի մեջ հայտնաբերել են մկնդեղ, սնդիկ, քրոմ և կապար, թեպետ վազայի վրա գրված է, որ դրանում որևէ վնասակար միացություն չկա:
Ամենափոքրերի համար նախատեսված խաղալիքները` չխչխկանները, ատամների համար նախատեսված օղակները, որոնք միշտ երեխաների բերաններում են, նույնպես պարունակում են մեծ քանակությամբ կապար:
Կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստան ամենից շատ խաղալիքներ ներկրվում են Չինաստանից, տարեկան` 1638 տոննա, որոնց պարունակության 20%-ը պարունակում է տոքսիկ տարրեր: Կոնկրետ ընկերությունների անուններ չեն նշվում:
Փորձագետ Լիլիկ Սիմոնյանը նշել է, որ միայն ֆիրմային խանութներում են եղել հավաստագրերով խաղալիքներ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Նաիրա Վարդանյանը հայտնել է, որ դեկտեմբերի 17-ին նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ խաղալիքների համար նախկին տեխնիկական ռեգլամենտի փոփոխության վերաբերյալ, նշում է ecolur.org-ը: