ՀՀ ոստիկանության Երևանի Կենտրոնի բաժնի քրեական հետախուզության երկու օպերլիազոր է ձերբակալվել, ինչի պատճառով նույն բաժնի տարբեր վարչությունների մոտ 60 աշխատակիցներ, որպես բողոքի նշան, ազատման դիմումներ են ներկայացրել: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ նման տեղեկություն է ստացել երեկ ուշ երեկոյան:
«ՀԺ»-ի թղթակիցը դիմել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին, ով ձերբակալության փաստը ճշտելու համար խորհուրդ է տվել դիմել Հատուկ քննչական ծառայություն: Ազատման դիմումների մասով Ահարոնյանը տեղեկությունը հերքել է:
«Այդուհանդերձ, մեզ հաջողվեց ճշտել ձերբակալվածների անունները՝ Խաչիկ և Արտակ», – գրում թերթը: