Home / Հայաստան / ԼՂՀ-ում 20-ամյա զինվոր է մահացել

ԼՂՀ-ում 20-ամյա զինվոր է մահացել

Դեկտեմբերի 23-ին, ժամը 15:30-ի սահմաններում ԼՂՀ ՊԲ N զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային 20-ամյա Դավիթ Սարգսի Սարգսյանի դին՝ մահացու հրազենային վնասվածքով: Այս մասին հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Պատահարի մանրամասների մասին ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խոստանում է հաղորդել լրացուցիչ: