Home / Հայաստան / Հայաստանյան որոշ ճանապարհներին թանձր մառախուղ է

Հայաստանյան որոշ ճանապարհներին թանձր մառախուղ է

Դեկտեմբերի 24-ին` ժամը 10.00-ի դրությամբ, hանրապետության որոշ շրջաններում՝ Աշոցքում,Սպիտակում,Արագածում, Ապարանում, Սևանում, Աշտարակում, Հրազդանում և Սելիմի լեռնանցքում, տեղում է ձյուն:

Ուշի-Քուչակ-Ապարան, Ալագյազ-Գեղարոտ-Ծիլքար, Արթիկ-Ալագյազ, Սևան-Ծովագյուղ հատվածներում թանձր մառախուղի պատճառով տեսանելիությունը վատթարացել է: Վարորդներին  խորհուրդ է տրվում Վանաձոր մեկնել միայն Երեւան-Սևան-Դիլիջան մայրուղով, տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը:

Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:  Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: