Մարզական լրագրող Արմեն Նիկողոսյանը բաց նամակով կոչ է արել քաղաքական ու մարզական իշխանություններին, մարզական լրագրողներին՝ չնսեմացնել մեր մարզիկների նվաճումները, չդասակարգել դրանք: Նամակը լույս է տեսել «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ո՞վ է 2012-ի լավագույն մարզիկը: Բնականաբար առաջին հերթին պետք է նշել ըմբիշ, Օլիմպիական խաղերում մեր երկրին արծաթե մեդալ պարգևած Արսեն Ջուլֆալակյանի անունը, ով տարիներ շարունակ բարձր է պահում մեր երկրի պատիվը: Կիրթ, գրագետմարդ, փայլուն մարզիկ` Արսենը արժանի է կոչվելու Հայաստանի լավագույն մարզիկ: Իսկ արդյո՞ք պակաս նվաճումների է հասել շախմատիստ Լևոն Արոնյանը: Շախմատային Օլիմպիադայում Լևոնի փայլուն ելույթը, տարբեր հեղինակավոր մրցաշարերում, այդ թվում`Վեյկ Ան Զեեի մրցաշարում տոնած հաղթանակները Լևոնին դարձրել են հանրաճանաչ ու սիրելիամբողջ աշխարհում: Արտասահմանյան հեղինակավոր պարբերականներից մեկը Արոնյանին անվանեց «Հայաստանի ազգային հարստություն»: Իսկ միթե՞ լավագույնի կոչմանը արժանի չէգյումրեցի հսկան` ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ով նախ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, ընդ որում մրցակիցներին չզիջելով եւ ոչ մի միավոր, ապա ուսի վնասվածքով կարողացավ նվաճել Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հաստատապես Հայաստանի ամենաճանաչված մարդկանցից է ու լրջորեն հավակնում է հետխորհրդային տարածքի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Հիշեցնեմ, որ հայկական ֆուտբոլի ամբողջ պատմության ընթացքում միայն Արկադի Անդրեասյանն էհայտնվել ԽՍՀՄ լավագույն ֆուտբոլիստների եռյակում ու Հենրիխը առնվազն կկրկնի լեգենդար Արկադի Անդրեասյանի արդյունքը: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ ծանրորդ Հռիփսիմե Խուշուդյանը դարձավ առաջին մարզուհին, ով կարողացավ դառնալ Օլիմպիական խաղերի մեդալակիր: Ու ընդհանուր առմամբ վերջին անգամ հայաստանցի մարզուհին Օլիմպիական խաղերում մեդալ էր նվաճել 32 տարի առաջ` 1980 թվականին:
2012-ին Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց հրաձիգ Երջանիկ Ավետիսյանը, թհեքվանդոյիստ Արման Երեմյանը, բռցքամարտիկ Նիկոլ Հարությունովը Երևանում դարձավ երիտասարդների աշխարհի չեմպիոն, շախմատիստներ Վլադիմիր Հոկոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը կրում են Աշխարհի չեմպիոնի, շախատային Օլիմպիադայի հաղթողի կոչումները: Ցանկը կարելի է շարունակել: Բոլորն են արժանի լավագույնի կոչմանը ու կոչ եմ անում մեր քաղաքական ու մարզական իշխանություններին`չտարբերակել մեր մարզիկների հաջողությունները, չհամարակալել նրանց նվաճումները: Հայաստանի նման փոքր երկրի համար մեր մարզիկների կողմից նվաճած բոլոր մեդալները, գրանցված բոլոր հաջողությունները թանկ են, իսկ այդ նվաճումները դասակարգելը առնվազն նսեմացնում է մեր մարզիկների աշխատանքը, բերում անառողջ մրցակցության ու դառնում իսկական «նաֆս» մարզիկների համար: Կոչ եմ անում Հայաստանի քաղաքական ու մարզական իշխանություններին, մարզական լրագրողներին` հետևել մի շարք երկրների, այդ թվում՝ Վրաստանի, Ռուսաստանի, օրինակին ու հրապարակել «Տարվա 10 լավագույն մարզիկների» ցանկը, առանց համարակալելու ու հորիզոնականներ սահմանելու», – գրել է Նիկողոսյանը:
Նշենք, որ մինչ օրս Հայաստանի լավագույն մարզիկները դասակարգվում էին 1-ից 10-ը՝ համապատասխան քվեարկության արդյունքում իրենց կողմից ստացած միավորների: