Պետական դավաճանությանը օժանդակելու հոդվածով անցնող 6 դատապարտվածների բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունվել: Այս մասին Epress.am-ին հայտնել է դատապարտվածներից մեկի՝ Աշոտ Չտրկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը: Նա հավելել է, որ չեն ընդունվել բոլոր 6 հայցերը, իսկ պաշտպանական կողմը պատրաստվում է առաջիկա 6 ամիսների ընթացքում բողոք ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ տեսնում է գործի քննության բազում խախտումներ, որոնք առավել քան բավարար են ՄԻԵԴ-ից՝ ՀՀ-ի դեմ վճիռ ստանալու համար:
Նշենք, որ Աշոտ Չտրկյանի մայր Անահիտ Չտրկյանը արդեն 12 օր է՝ բողոքի ակցիա է անցկացնում նախագահական նստավայրի մոտ: Epress.am-ի հետ զրույցում նա ասել է, որ իրեն թույլ չեն տվել իր բաց նամակը փոխանցել նախագահի խորհրդականներից մեկին, պատասխան նստավայրից այդպես էլ չեն տալիս:
Չտրկյանն ասել է, որ ինքը լիահույս է, թե ՄԻԵԴ-ը կգնահատի այն խախտումները, որոնցով իր որդու և մյուսների գործը քննվել է Հայաստանում, սակայն ինքը կցանկանար, որպեսզի հարցը լուծվեր մեր երկրում և միջազգային դատարանին դիմելու կարիք չլիներ: