Դեկտեմբերի 27-ի, ժամը 09.30-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Ձնաբքի պատճառով դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը:
Համաձայն պաշտոնական հաղորդագրության, որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն`
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: