155 դպրոցի տնօրեն Լուսինե Դանիելյանը պատրաստվում է դիմել ոստիկանություն՝ պահանջելով պատժել իր ղեկավարած դպրոցի մասին զրպարտություն տարածած քաղաքացի Լուսինե Տոնոյանին: Այս մասին տնօրենը հայտնել է Epress.am-ին՝ հերքելով սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը, որ 155 դպրոցում երեխաներին հանձնարարվել է «Դժվար ապրուս» սերիալի դրական և բացասական հերոսների վերլուծություն-շարադրություն գրել:
«Մեր ուսուցիչները չեն նայում սերիալներ, ինչպես կարող են նման հանձնարարության տալ: Դա բացարձակ սուտ է: Մեր դպրոցը այն քիչ դպրոցներից է, որ այսօր էլ ու մինչև Նոր տարի դասապրոցեսը նորմալ ընթանում է»,- ասել է տնօրենը:Տնօրենն ասել է, որ դպրոցում դասերը տեսաձայնագրվում են և այդ ձայնագրությունները ևս որպես իրեղեն ապացույց տանելու է ոստիկանություն: