Այսօր առավոտյան Սոչիում արտակարգ վայրէջք է կատարել Երևան ուղևորվող ինքնաթիռը, հաղորդում է live.kuban.ru-ն:
Ինքնաթիռը մեկնարկ է վերցրել 07:15-ին, բայց մի քանի րոպե հետո այն ստիպված է եղել վերադառնալ Սոչիի օդանավակայան տեխնիկական խնդիրրների պատճառով:
Բոինգ 737-500 ինքնաթիռը պատկանել է «Դոն Ավիա» ավիաընկերությանը, ինքնաթիռում 81 ուղևոր է եղել, որոնց թվում 12 երեխա: Ոչ ոք չի տուժել:
Տեխնիկական անսարքությունը շտկելուց հետո ինքնաթիռը կրկին օդ է բարձրացել 11:13-ին և 12:17-ին վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: