Home / Հայաստան / Հայաստանում մի շարք ճանապարհներ փակ են

Հայաստանում մի շարք ճանապարհներ փակ են

Հունվարի 7-ի ժամը 12:30-ի դրությամբ Հայաստանում մի շարք ավտոճանապարհներ փակ են եղանակային պայմանների պատճառով: Ինչպես հաղորդում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դրանց թվում է Սելիմի լեռնանցքը,  Ապարան-Ափնագյուղ, Լանջիկ-Ամասիա, Արագյուղ-Բուժական, Մադինա-Վերին Գետաշեն ճանապարհները:

Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են նաև Սառնաղբյուր-Լանջիկ, Մարալիկ-Գյումրի, Աշոցք-Ամասիա, Աշտարակ-Արտաշավան ճանապարհահատվածները:

ԱԻ նախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների առկայությամբ: