Հունվարի 7-ին երեկոյան Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին ձնաբքի հետևանաքով մի քանի ավտոմեքենաներ արգելափակվել են ձյան մեջ:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը, դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարների օգնությամբ 19 մարդ տեղափոխվել է Մարալիկ: Նրանց մոտ առողջական խնդիրների առկայության կամ բացակայության մասին հաղորդագրության մեջ չի նշվում:
Հունվարի 8-ին՝ 00.04-ին, Փրկարար ծառայությունը ահազանգ է ստացել, որ ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել Արագածոտնի մարզի Ալագյազ-Գեղարոտ ավտոճանապարհին: Հրշեջ-փրկարարները նշված հատվածում աշխատել են 3 ժամ և ձյան արգելափակումից դուրս են բերել 6 տրանսպորտային միջոց, որոնցում եղած 2 ուղևորներից երկուսին տեղափոխել են Ծաղկահովիտի հրշեջ փրկարար ջոկատ:
Արդեն 04.30-ի սահմաններում Ալագյազ-Ռյա թազա ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով արգելափակվել է մեկ ավտոմեքենա: Դեպքի վայր մեկնած մեկ մարտական հաշվարկը ժամը 05.50-ին ճանապարհի անանցանելիության պատճառով հետ է վերադարձել: Դրանից հետո դեպքի վայր են մեկնել «Արագած ՃՇՇ» ընկերության աշխատակիցները, ովքեր համապատասխան տեխնիկայով ավտոմեքենան դուրս բերել արգելափակումից: