Այս տարվա հունվարի 1-ից տեղական արտադրության յուրաքանչյուր տուփ ֆիլտրով սիգարետների հաստատագրված վճարը Հայաստանում կազմում է 140 դրամ՝ անցած տարվա 125 դրամի փոխարեն, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Ներկրվող սիգարետների պարագայում հաստատագրված վճարը 150 դրամից դարձել է 160 դրամ: Թերթն արձանագրում է, որ տեղական սիգարետի յուրաքանչյուր տուփից հարկն ավելանում է 15 դրամով, իսկ ներկրվողի դեպքում 10 դրամով, ինչ արդեն հանգեցրել է կրպակներում և խանութներում տեղական արտադրանքի թանկացմանը 15-20 դրամով:
Ըստ «ՀԺ»-ի՝ ներկրվող սիգարետների թանկացումը տեղի կունենա առաջիկա օրերին: