հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ռուսաստանի դերը Հայաստանում և Ադրբեջանում. խաղաղության համար կարելի է չխմել

Ռուսաստանի դերը Հայաստանում և Ադրբեջանում. խաղաղության համար կարելի է չխմել

Եվ ԱՄՆ-ն, և Արևմուտքն առայժմ չեն իրականացնում իրենց քաղաքականությունը հետխորհրդային տարածքում՝ հատկապես Հարավային Կովկասում: Նրանց բոլոր գործողությունները ահմանափակվում են բոլոր ոլորտներում ստատու-քվոյի պահպահնությամբ: Այդ ձևական, առանց քաղաքականության ներկայությունը ոչ թե աջակցում է, այլ բավական բարդացնում է տվյալ տարածաշրջանի երկրներում ապագաղութականացումն ու ժողովրդավարության զարգացումը:

Vesti.az կայքի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն»-ի ղեկավար Գեորգի Վանյանը:

Նա չի համաձայնել կայքի լրագրողի այն կարծիքի հետ, որ Ռուսաստանի Դաշնությունը 2012-ին Հարավային Կովկասում իրեն ավելի պասիվ է պահել, քան 2011-ին:

«Ինչպե՞ս թե պասիվ: 2012-ին Մոսկվայում բազմիցս հանդիպել է Կրեմլի խաղաղապահ ներուժը՝ հայ-ադրբեջանական եղբայրական նոմենկլատուրային մտավորականությունը, պրոպագանդիստական ճակատի հարվածայինները՝ լրագրող-բլոգերները, և, վերջապես, Ռուսաստանում հայկական և ադրբեջանական համայնքների ղեկավարներն են հանդիպել: Կարծում եմ՝ 2012 թվականին արդեն իսկ կվերականգնվի բրեժնևյան զասոսների ավանդույթը՝ որպես հայերի և ադրբեջանցիների միջև վստահության առաջնային միջոց: Իսկ եթե լուրջ, ապա հակամարտության կողմերից մեկի՝ Հայաստանի տարածքում, 2012-ի ընթացքում շարունակել են Ռուսաստանի Դաշնության զորքերը գտնվել: Ի՞նչ պասիվության մասին է խոսքը: Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի ժամանակ տեռորը, սահմանային կրակոցները, Սաֆարովի վերադարձը և ուղեկցող շիզոֆրենիան – այս ամենը՝ թեկուզ և անուղղակի, բայց Ռուսաստանի ակտիվությունն է», – նշել է Վանյանը:

Պատասխանելով այն հարցին, թե որքան է պատերազմի հավանականությունը 2013 թվականին՝ Վանյանը նշել է, որ պատերազմի և բանակցությունների համար լիազորված բոլոր անձինք միահամուռ պնդում են, որ իրենց լիրազորությունների սահմանափակումը կարող է լայնածավալ ռազմական գործողությունների հանգեցնել:

«Պատերազմի սպառնալիքը տարբեր կերպ է դրսևորվում Հայաստանի և Ադրբեջանի ներքին քաղաքականության մեջ: Բայց փաստն այն է, որ պատերազմի սկիզբը քողարկված կերպով կապվում է ներքաղաքական կայնության-անկայունության հետ:

Մյուս կողմից՝ Մինսկի խմբի անդամ երկրների դիրքորոշումը կայանում է նրանում, որ ձևաչափի յուրաքանչյուր փոփոխություն, յուրաքանչյուր նոր մոտեցում, նոր գործողությունները և անգամ նոր գաղափարներն իբր կարող են պատերազմի հանգեցնել: Այնպես որ շանտաժը, պատերազմով վախեցնելը լայն ընթացք ունի: Ստացվում է, որ Նոր տարվանից պետք է հատուկ բաժակաճառ մտցնել՝ մեր ղեկավարների և Մինսկի խմբի համար, և խաղաղության համար կարելի է արդեն չխմել», – ասել է Գեորգի Վանյանը:

Հարցազրույցի ամբողջական տարբերակի հետ հնարավոր է ծանոթանալ «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն»-ի կայքում, որտեղ նշված է, որ հարցազրույցի նախնական տեքստից Vesti.az-ում հետևյալ հատվածները կրճատվել են.

Ի՞նչ պասիվության մասին է խոսքը: Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի ժամանակ տեռորը, սահմանային կրակոցներ, Սաֆարովի վերադարձը և ուղեկցող շիզոֆրենիան – այս ամենը՝ թեկուզ և անուղղակի, բայց Ռուսաստանի ակտիվությունն է:

Պատերազմի և բանակցությունների համար լիազորված բոլոր անձինք միահամուռ պնդում են, որ իրենց լիրազորությունների սահմանափակումը կարող է լայնածավալ ռազմական գործողությունների հանգեցնել:

 

Այնպես որ շանտաժը, պատերազմով վախեցնելը լայն ընթացք ունի: Ստացվում է, որ Նոր տարվանից պետք է հատուկ բաժակաճառ մտցնել՝ մեր ղեկավարների և Մինսկի խմբի համար, և խաղաղության համար կարելի է արդեն չխմել: