Երեկ ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացի Արա Հունանյանի դիակը՝ մասնատված վիճակում: ՀՀ ոստիկանության կայքի հաղորդմամբ, դեռևս հունվարի 4-ին Մալաթիայի բաժնում մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իր որդին` 47-ամյա Արա Հունանյանը, հունվարի 3-ին, ժամը 14:00-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Օպերատիվ միջոցառումների արդյունքում Հունանյանի դիակը հայտնաբերել են Երևանի Կուրղինյան փողոցի թիվ 2/4 շենքին հարակից «Դալմայի այգիներ» այգեգործական ընկերության տարածքում, Սերգո Ե.-ին պատկանող տնակի հետնամասում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունը փնտրում է Սերգո Ե.-ին և փորձում է ճշտել դեպքի հանգամանքները: