Home / Հայաստան / Հայաստանի ավտոճանապարհները դժվարանցանելի են կամ փակ

Հայաստանի ավտոճանապարհները դժվարանցանելի են կամ փակ

Հունվարի 9-ի ժամը 10:45-ի դրությամբ Հայաստանի բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Փակ է Սելիմի լեռնանցքը, Ծաղկահովիտ-Ալագյազ, Մեղրաձոր-Հանքավան, Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհահատվածները:

Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Թալին-Գյումրի, Արթիկ-Մանթաշ-Արագած, Քուչակ-Ապարան-Սպիտակ, Աշոցք-Ամասիա, Գավառ-Մարտունի-Վարդենիս, Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածները, իսկ մասամբ դժվարանցանելի է Երևան-Սևան ավտոճանապարհը:

ԱԻ նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: