Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչության շրջանակներում ներկայումս նոր երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանվում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթ:
Այս մասին թերթի թղթակցի հետ զրույցում ասել է «Շարմ» հոլդինգի տնօրեն, պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանը: Տեսահոլովակը նկարահանում է հենց «Շարմ» հոլդինգը: Ջաղինյանը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել, թե ովքեր են երգի կատարողները, ովքեր են նկարահանվում տեսահոլովակում՝ համարելով, որ այդ տեղեկատվությունը տրամադրելը կոռեկտ չէ: Նա միայն ասել է, որ երգը, որի հիման վրա տեսահոլովակը ստեղծվում է, նվիրված է Սերժ Սարգսյանին:
Ջաղինյանը թերթի թղթակցին հայտնել է նաև, որ «Շարմը» չի զբաղվում Սերժ Սարգսյանի ամբողջ քարոզարշավով: Ընկերությունը որոշ հատվածի պատասխանատվություն է միայն վերցրել և սահմանափակվել տեսահոլովակ նկարահանելով: Ամբողջ քարոզարշավի պատասխանատվությունը, ինչպես տեղեկարել են ՀՀԿ-ից, կիսում են մի քանի ՀՀԿ-ականներ: