ԲՀԿ աղբյուրների փոխանցմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ամանորյա տոներից հետո Հայաստան վերադառնալուց հետո է միայն իմացել, որ ԲՀԿ անդամ Ռուբեն Այվազյանն առաջադրվել է նախագահի թեկնածու, գրում է «168 ժամ» թերթը:
Թերթի փոխանցմամբ՝ Ծառուկյանին այս տեղեկությունը խիստ զարմացրել է ու զայրացրել, ինչի արդյունքում նա հրահանգել է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Այվազյանը չգրանցվի: ԲՀԿ-ականները համոզված են, որ եթե Այվազյանն, այնուամենայնիվ, գրանցվեր, մասնակցեր ընտրություններին, ապա ընտրվելու ամենամեծ հնարավորությունը հենց նա կունենար: