Այսօր Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանը չի հավանել լրագրողների ուղղած հարցերը՝ դրանք որակելով վուլգար: Դավիթ Հակոբյանն ասել է, որ ինքը խոսում է գաղափարների մասին, և տգեղ է իրեն հարցնել, թե արդյոք 8 միլիոն դրամ չունենալո՞վ է պայմանավորված այն, որ ինքը չի առաջադրվում նախագահական ընտրություններում, կամ ի՞նչ գործունեություն է ծավալելու հետագայում:
«Արմնյուզ» հեռուստաընկերության թղթակիցը հակադարձել է՝ ասելով, որ փողի մասին հարցը վուլգար չէ, քանի որ ինքը՝ Հակոբյանը, իրենց հեռուստաալիքին հարցազրույց տալու համար գումար է պահանջել:
«Երբ ես ձեզանից մի ժամանակ խնդրեցի 20 րոպե ժողովրդին դիմելու հնարավորության համար՝ 300 դոլար փող ուզեցիք: Հետո, երբ հարցազրույցի համար զանգեցիք, ես ասացի՝ փող տվեք, որ ես էլ նույն փողը ձեզ տամ եթերի համար», – ասել է Հակոբյանը՝ հավելելով, որ իր համար «Արմնյուզի» հաղորդումն անհետաքրքիր էր, և երբ իրեն խնդրեցին մասնակցել, ինքը հարցրեց՝ վճարվելու են, թե՝ ոչ: