Երևանում այսօր ցերեկը սպասվում է մինչև 4 աստիճան ցուրտ, գիշերը՝ 6-8 աստիճան: Հունվարի 14-ից սպասվում է հարավից տաք հոսքի ներթափանցում և գիշերային ջերմաստիճանի բարձրացում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերեւույթաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Նա նշել է, որ հյուսիսային շրջաններում` Շիրակի, Լոռու մարզերում, հունվարին տեղացած ձյունն արդեն հասել է միջին ամսական նորմայի սահմանին, իսկ որոշ վայրերում անգամ գերազանցել է այն: Ըստ Զարուհի Պետրոսյանի՝ հունվարի 11-ից հանրապետությունում կդիտվի առանց տեղումների եղանակ:
Երևանում վաղը սպասվում է 1-3 աստիճան ցուրտ: Առաջիկա հինգ օրերին ամենացուրտ ջերմաստիճանը կգրանցվի հունվարի 12-ի և 13-ի գիշերները: Շիրակում կգրանցվի 28 աստիճան ցուրտ, բարձր լեռնային հատվածներում՝ 23 աստիճան, Արարատյան դաշտավայրում մինչև 13 աստիճան ցուրտ: