Հունվարի 9-ին, ժամը 16.55-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշեն գյուղի ջրատարը ավտոմեքենա է ընկել:
Դեպքի վայր է մեկնել մարզային և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը, մեկ մարտական հաշվարկ ու ջրասուզակ:
Տեղում պարզվել է, որ Նորամարգ-Հովտաշեն գյուղերի միջև գտնվող «Կախանով» կոչվող ջրանցքն է ընկել «ՎԱԶ-2106» մակնիշի 32 ՕԼ 110 պ/հ ավտոմեքենան:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել 36-ամյա Պապան Ավագյանի, 54-ամյա Վանիկ և 15-ամյա Վաչե Թարվերդյանների դիերը: