Հունվարի 10-ի լույս 11-ի գիշերը միջպետական նշանակության Մ-7 Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման ճանապարհի 16-18կմ հատվածում՝ Մեծ Պառնի և Հարթագյուղ գյուղերի միջև ընկած հատվածում, 11 մեքենա հայտնվել էր բքի մեջ:
Նրանց օգնության մեկնած ԱԻՆ ստորաբաժանման մեքենան նույնպես խցանման մեջ էր: Ճանապարհը սպասարկող Սպիտակի «Ճանապարհ» ընկերության աշխատակիցների ուժերով գիշերը՝ ժամը 04.00-ին, 11 մարդատար և ԱԻՆ հրշեջ մեքենան դուրս է բերվել բքի հատվածից: Տուժածներ չկան: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը: