Հունվարի 11-ին, ժամը 17.15-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել Դ. Մալյան փողոցի բնակիչ, 56-ամյա Վլադիմիր Նիկոյանի դիակը:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, Նիկոյանին խոհանոցային դանակով հարվածել և սպանել է հայրը` 83-ամյա Վոլոդյա Նիկոյանը, որը նույն օրը, ժամը 19.00-ին, իրենց տնից բերման է ենթարկվել բաժին:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հարուցվել է քրեական գործ: