Home / Հայաստան / Ձյան արգելափակումից դուրս է բերվել 10 ավտոմեքենա. Հայաստանում մի շարք ճանապարհներ փակ են

Ձյան արգելափակումից դուրս է բերվել 10 ավտոմեքենա. Հայաստանում մի շարք ճանապարհներ փակ են

Հայաստանի տարածքում վերջին օրերին տեղացող առատ ձյունը շարունակում է վարորդների համար խնդիրներ ստեղծել ճանապարհներին և մայրուղիներին:

Հունվարի 12-ին, ժամը 02.00-ի սահմաններում Սիսիան-Գորիս ավտոճանապարհին` Հարժիս գյուղի խաչմերուկում, ձնաբքի հետևանքով մեքենաներ են արգելափակվել է:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը, դեպքի վայր են մեկնել Գորիս քաղաքի հրշեջ-փրկարարները և արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա: Այս պահին բքի և վատ տեսանելիության պատճառով փակ է Սիսիան-Գորիս ավտոճանապարհը:

ԱԻ նախարարոթյան տեղեկություններով, հունվարի 12-ի ժամը 10.00-ի դրությամբ Հայաստանի բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են:

Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Արագյուղ-Բուժական, Շիրակի մարզի միջհամայնքային և Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ) ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Սարավան-Սիսիան, ինչպես նաև Լոռու և Արագածոտնի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները: