Արարատի մարզի բնակիչ Գևորգ Ավդալյանը մեղադրվում է սեփական անձնագիրը 20.000 դրամով վաճառելու մեջ: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ մեղադրանքի համաձայն, Ավդալյանը իր անձնագիրը վաճառել է երևանաբնակ Արմեն Բաղդասարյանին:
Վաճառքի դիմաց ստացված 20 000 դրամից 5000 ՀՀ դրամը տվել է Կարինե Այվազյանին, ով գործարքում միջնորդ է հանդիսացել, իսկ 15 000 դրամը պահել է իրեն: Գործարքի երեք մասնակիցները մեղադրվում են պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելու կամ իրացնելու համար՝ քրեկան օրենսգրքի 326-րդ հոդվածի հատկանիշներով: