Հունվարի 4-ին՝ ժամը 02.00-ին Թամանյան-Իսահակյան փողոցների խաչմերուկի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով Ոստիկանությունում բացատրություն է տվել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի որդին՝ Արմեն Օսկանյանը: Այս մասին Epress.am-ին հայտնել է Ոստիկանության լրատվության բաժնի պետ Արմեն Մալխասյանը: Նրա խոսքով՝ դեպքի մասին հաղորդել են Նաիրի բժշկական կենտրոնից՝ հայտնելով, որ ծեծի արդյունքում քթի ջարդվածք ստացած երիտասարդը դիմել է կենտրոն՝ բժշական օգնություն ստանալու: Ըստ Մալխասյանի՝ Արմեն Օսկանյանը տուժողին ծեծած մարդկանցից մեկի՝ Էդգարի ընկերն է: