Home / Հայաստան / Գալիք օրերին Հայաստանում եղանակը կտաքանա

Գալիք օրերին Հայաստանում եղանակը կտաքանա

Հունվարի 15-19-ին Հայաստանում հիմնականում սպասվում է առանց տեղումների եղանակ, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը: Ճանապարհներին դիտվելու է մերկասառույց, առանձին հատվածներում բուք, առավոտյան ժամերին Արարատյան դաշտում մառախուղ կլինի:

Օդի ջերմաստիճանը հունվարի 18-19-ին կբարձրանա 4-ից 6, արևելյան շրջաններում 10-ից 12 աստիճանով:

Երևանում հունվարի 15-ից 19-ին նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Մինչև հունվարի 18-ը մայրաքաղաքում ցերեկվա ժամերին ջերմաստիճանը կլինի 3-ից 5 զրոյից ցածր, գիշերների ընթացքում կհասնի մինչև -16: Իսկ ահա հունվարի 19-ին ցերեկը ջերմաստիճանը կկազմի 0-ից +2, իսկ գիշերը՝ 2-ից 4 զրոյից ցածր: