Home / Հայաստան / Կառավարությունում հավատացել են, որ Սամվել Ալեքսանյանն անապահով է. թերթ

Կառավարությունում հավատացել են, որ Սամվել Ալեքսանյանն անապահով է. թերթ

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Աամո) մի քանի հարցազրույցներում կեսկատակ-կեսլուրջ ասել է, թե իրեն համարում է սոցիալապես անապահով, հիշեցնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ տվյալ հայտարարությունը կառավարությունում լուրջ են ընդունել:

«Բանն այն է, որ Ամանորից առաջ տարբեր ծրագրերով մոտ 250 հազար ԱՄՆ դոլարի բարեգործական գումարներ են բաշխվել ՀՀ քաղաքացիների և սիրիահայերի շրջանում: Գումարները տրվել են պլաստիկ քարտերով, և դրանցով հնարավոր է եղել առևտուր անել միայն «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից, որը պատկանում է Սամվել Ալեքսանյանին: Այսպիսով, փաստորեն, բարեգործությունը ճիշտ հասցեատիրոջն է հասել, բազմազավակ «անապահով» այդ պատգամավորին: Այսքանից հետո, կարծում ենք, Սամվել Ալեքսանյանին իզուր են անվանում Լֆիկ Սամո. շատ ավելի դիպուկ կլինի նրան Սերժի Սամո անվանելը», – նշում է թերթը: