ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի հարաբերություններն այնքան են վատացել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որ նա արդեն բացահայտ դժգոհում է նրանցից, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ, ըստ շրջանառվող լուրերի, նա մտերիմների շրջանում նեղսրտել է, թե իրեն «քցել» են՝ չկատարելով իրենց խոստումները:
«Ըստ նրա, խորհրդարանական ընտրություններից առաջ իրեն խոստացել են Մասիսի կարևոր գերատեսչությունների ղեկավարներ նշանակել իր մերձավորներին: Խոսքը ջրմուղի, էլեկտրացանցի ու հարկային ծառայության մասին է: Դժգոհել է նաև, որ աջակցություն չեն ցուցաբերում իր որոշ բիգնես-պրոյեկտներին», – գրում է «Հրապարակ»-ը:
Մուրադ Մուրադյանն ԱԺ է անցել Մասիսից մեծամասնական ընտրակարգով: