Home / Տեսանյութեր / Կրտսեր սերժանտը մեղադրվում է խարդախության մեջ. զորակոչիկի ծնողից գումար է վերցրել

Կրտսեր սերժանտը մեղադրվում է խարդախության մեջ. զորակոչիկի ծնողից գումար է վերցրել

ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի կրտսեր սերժանտ Մ.Բ. մեղադրվում է խարդախության մեջ, ասված է ՀՀ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Մ.Բ.-ին խարդախության կասկածանքով հրավիրեկ են ռազմական ոստիկանություն: Քննության արդյունքում պարզել են, որ «2011 թվականից զինված ուժերում ծառայության անցած Մ.Բ.-ն երկկողմ հանցավոր համաձայնության արդյունքում 2012 թվականի նոյեմբերին խոշոր չափի գումար է ստացել քաղաքացի Հ.Մ.-ին, ինչի  դիմաց խոստացել է, որ նրա որդին 2012 թվականի աշնանային զորակոչի շրջանակում ծառայության կզորակոչվի ծնողի կամեցած զորամաս»:

Հաղորդագրության համաձայն, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խարդախության դեպքը կասեցվել է: Հարուցվել է քրեական գործ:

«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը ՀՀ քաղաքացիներին ևս մեկ անգամ զգուշացնում է զերծ մնալ հանցավոր գործարքներից. նմանաբնույթ դեպքերում դատապարտելի են ոչ միայն քրեածին տարրերի, այլև այն ծնողների վարքը, ովքեր, կուլ գնալով գայթակղից առաջարկներին, փորձում են իրենց զավակներին զերծ պահել զինծառայությունից կամ տեղափոխել իրենց բնակավայրին մոտիկ զորամասերում», – նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ: