Home / Հայաստան / Հայաստանի համար գազի գինն արդեն բարձրացրել են. աղբյուր

Հայաստանի համար գազի գինն արդեն բարձրացրել են. աղբյուր

Գազի սակագնի շուրջ կայացվել է վերջնական որոշում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Ապրիլի 1-ից «Գազպրոմ»-ը Հայաստանին գազը վաճառելու 11000 խմ-ն 240 դոլարով այժմյան 180 դոլարի փոխարեն: Ըստ թերթի տեղեկությունների՝ համապատասխան պայմանագիրն արդեն պատրաստ է, մնում է պաշտոնական հրապարակումը:

Թերթը նշում է, որ թանկացման մասին տեղեկությունը, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի արդեն նախագահական ընտրություններից հետո:

«Շրջանառվող լուրերի համաձայն` գազի սակագնի բարձրացման հետևանքները ժամանակավորապես զսպվելու են «Հայռուսգազարդ»-ի գերշահույթների հաշվին, քանի որ ՀՀ սահմանին գազը գնում են 180 դոլարով, սակայն ՀՀ բնակչությանը վաճառում 340-ով: Իսկ արդեն նախագահական ընտրություններից մի քանի ամիս անց գազի սակագինը կբարձրանա նաև սպառողների համար: ՀՀ Էներգետիկայի նախարարությունը, սակայն, շարունակում է պնդել, որ գազի գնի շուրջ որևէ հստակեցում չկա, և բանակցությունները դեռ ավարտված չեն, իսկ անձամբ նախարարն ամեն գնով խուսափում է լրագրողներից», – գրում է «Ժողովուրդ»-ը: