Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանի հրամանով ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արտաշես Փարսադանյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին Epress.am-ին հայտնել է նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հեռացման պատճառը Փարսադանյանի աշխատանքում թույլ տված թերություններն են: Այսօր որոշմումը հիմնավորելով՝ Օհանյանը նշել է. «Մեզ համար յուրաքանչյուր մահվան դեպք մտահոգիչ է: Բոլոր դեպքերի մասով իրականացվում է ծառայողական քննություն»:
Ռազամբժշկական վարչության պետի պաշտոնը ժամանակավոր կզբաղեցնի նախկին տեղակալը:
Ըստ շրջանառվող լուրերի՝ Փարասդանյանի հեռացման համար պատճառ է հանդիսացել, մանսավորապես, հունվարի 17-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում 18-ամյա Արմենակ Մկրտչյանի մահվան դեպքը:
Լուսանկարը՝ hayzinvor.am-ի