Երկու օր առաջ Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստից հետո լցրել է Գերմանիայից նոր վերադարձած, կրկին քաղաքական գործընթացների մեջ ներգրավված ՀԱԿ-ի մաս կազմող ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի համբերության բաժակը, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Վերջիններիս համաձայն, առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում հրավիրվելու է ՀԺԿ քաղխորհրդի ընդլայնված նիստ, որտեղ պետք է քննարկվի ՀԱԿ-ում գտնվելու նպատակահարմարության հարցը:
«Խնդիրն առնչվում է հատկապես ՀԱԿ ներքին ժողովրդավարությանը, որովհետև այնտեղ որոշումները կայացվում են միանձնյա: Ըստ ամենայնի, այդ նիստում որոշում կկայացվի, որ ՀԺԿ-ն դուրս է գալիս ՀԱԿ-ից», – գրում է թերթը: