Home / Հայաստան / Գալիք օրերին տեղումներ չեն սպասվում. եղանակը կտաքանա

Գալիք օրերին տեղումներ չեն սպասվում. եղանակը կտաքանա

Հայաստանում հունվարի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ին արևմտյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` բուք, առավոտյան ժամերին Արարատյան դաշտում` մառախուղ: Օդի ջերմաստիճանը հունվարի 22-24-ին կբարձրանա 3-5 աստիճանով:

ԱԻ արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ Երևանում հունվարի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: