Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն անժամկետ հացադուլ է սկսել Երևանի կենտրոնում: Այս պահին նա գտնվում է Բաղրամյան փողոցի վրա՝ ՀՀ գիտությունների ակադեմիայի շենքի հարևանությամբ: Epress.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ այդ վայրը շատ կարևոր է, քանի որ գտնվում է ՀՀ Ազգային Ժողովի դիմաց և Ակադեմիայի շենքի մոտ:
Ղուկասյանը, հացադուլ հայտարարելով, «պահանջում է մերժել իշխող կուսակցության մասնակցությունը նախագահական ընտրություներին»:
Նրա խոսքով՝ պետությունը պարտավոր է ապահովել քաղաքացիների ազատ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը, սակայն Հայաստանի իշխանություններն իրենց քաղաքացիների հանդեպ պարտավորությունները պատշաճ չեն կատարում:
Նախագահի թեկնածուն հացադուլի վայր է բերել երկու մեծ պաստառ, որոնցից մեկի վրա գրված է «Վերջ շինծու ընտրություններին», մյուսի վրա նույն արտահայտությունը գրված է անգլերեն: