Հունվարի 18-ին Մոսկվայի Յուժնոյե Բուտովո վարչական շրջանում ձերբակալվել է 50-ամյա օրենքով գող Օլեգ Միխայելյանին, ով քրեական աշխարհում հայտնի է Օլեժկա Աշխաբադսկի մականունով:
Criminalnaya.ru կայքի փոխանցմամբ՝ նա տեղափոխվել է ապօրինի ներգաղթյալների համար նախատեսված հաստատություն: Նույն օրը դատարանը Օլեգ Միխայելյանին ՌԴ-ից արտաքսելու մասին որոշում է կայացրել:
Միխայելյանը Մոսկվա էր մեկնել օրենքով գող, հունվարի 16-ին սպանված Ասլան Ուսոյանին (Դեդ Հասան) հրաժեշտ տալու համար:
Լուսանկարը՝ criminalnaya.ru կայքից: