Այսօր ժամը 10:00-ի սահմաններում Վանաձորի «Պրոմեթեյ քիմպրոմ» ընկերության տարածքում պայթյուն է որոտացել: Ինչպես Epress.am-ին հաղորդեցին Վանաձորից, պայթյունը բավական ուժեղ է եղել, ձայնը լսվել է քաղաքի գրեթե բոլոր վայրերում:
Պայթյունի հետևանքով զոհվել է 22-ամյա Դ.Ասատրյանը: Դեպքի մանրամասները կներկայացնենք ավելի ուշ: