Lorinews.com Լոռու մարզային լրատվական կայքը ներկայացրել է «Օգնել կարող ենք ամենքս» նախաձեռնության առաջին թողարկումը:
Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքն ապրում է Վանաձոր քաղաքի «Բուլղարական» կոչվող տնակային ավանի տնակներից մեկում: Ունեն 5 անչափահաս երեխա: Նրանցից 8-ամյա Նարեկը, մանկուց հաշմանդամ է: Տան ամենափոքր երեխան մեկ ամսական է: Տնակը, որում ապրում են 7 անձով, զուրկ է տարրական կոմունալ հարմարություններից: Երեխաները չունեն տաք հագուստ, նորածնին բժիշկները հավելյալ կեր են նշանակել, սակայն ծնողները չեն կարողանում այն գնել՝ գումարի բացակայության պատճառով: Փոքրիկը չունի նաև մանկական հագուստ՝ շապիկ, ու նմանատիպ այլ բաներ: Բազմազավակ ընտանիքի հայրը զբաղվում է խոզապահությամբ, ստացած 30 հազար դրամ աշխատավարձով հոգում են վառելիքի պարտքը: Իսկ 45 հազար դրամ նպաստով՝ հաշմանդամ փոքրիկի դեղորայքի ու այլ հարցեր:
Ավետիսյանների կյանքի պատմության մանրամասները՝ lorinews.com-ի պատրաստած տեսանյութում.