ԱԺ Հանրապետական խմբակցությունը երեկ էթիկայի հանձնաժողովից ետ է կանչել Դավիթ Հարությունյանին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Նրա փոխարեն հանձնաժողովի անդամ է նշանակվել Հովհաննես Սահակյանը: Հիշեցնենք, որ անցյալ տարի կատարված օրենսդրական փոփոխություններով ՀՀԿ-ն կարող էր ևս մեկ անդամ նշանակել հանձնաժողովում, և երեկ այդ տեղում նշանակվել է Կորյուն Նահապետյանը:
«Էթիկայի հանձնաժողովի նոր անդամներն այսօր, թերևս կմասնակցեն հանձնաժողովի նիստին, ուր շարունակվում է 83-ի գործի քննությունը: Հանձնաժողովը հատուկ ընթացակարգով, մինչև շաբաթվա վերջ, ամեն օր նիստ է անելու 83 պատգամավորներին լսելու համար: Երեկ հրավիրված 17 պատգամավորներից ոչ ոք չի ներկայացել», – տեղեկացնում է «Հայկական ժամանակ»-ը: