Հունվարի 21-ին, ժամը 03.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ՀՀ ԱԻՆ-ից հաղորդում է ստացվել, որ Մամուլի շենքի հետնամասում գտնվող արտադրամասում հրդեհ է:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող գրասենյակում անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով պատճառվել է մոտ 1.500.000 դրամի նյութական վնաս:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 03.27-ին, հայտնում են Ոստիկանությունից: