ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովում (ՏՄՊՊՀ) ակտիվ ուսումնասիրություններ են ընթանում պետական գնումների շրջանակներում բացահայտված չարաշահումների, մասնավորապես մանկատների և ծերանոցների գործունեության վերաբերյալ: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթը նշում է, որ խոսքը պետգնումների գործընթացում կազմակերպվող սննդի, գույքի և տնտեսական ապրանքների ձեռքբերման ընթացքում տեղի ունեցած չարաշահումների մասին է, և Հանձնաժողովն առաջիկայում կհրապարակի բացահայտված իրավախախտումները:
Մինչ օրս ուսումնասիրվել են Հայաստանի տարածքում գործող մանկատների, ծերանոցների գործունեությունը և 200-ից ավելի մրցութային փաթեթներ: