«Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը, որը համարվում է Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատար, գնել է հայաստանյան շուկայի մեկ այլ խոշոր ապահովագրական ընկերություն, գրում է «Չորրորդ ինքիշխանություն» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթը նշում է, որ «Ռոսգոսստրախ Արմենիան» գնել է կամ «Գարանտ Ինշուրանս» կամ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերություններից մեկը:
«ՉԻ»-ն ընդգծում է, որ «Գարանտ Ինշուրանսի» սեփականատերը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն է, իսկ «Ինգո Արմենիայի» սեփականատերը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է: