Home / Հայաստան / Կառավարությունը հողօգտագործողներին մատչելի գնով վառելիք և պարարտանյութ կտրամադրի

Կառավարությունը հողօգտագործողներին մատչելի գնով վառելիք և պարարտանյութ կտրամադրի

Այսօր ՀՀ կառավարությունը երկու որոշմամբ հաստատել է Հայաստանի հողօգտագործողներին 2013 թ. համար մատչելի գնով դիզելային վառելանյութի և ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերը։

Ինչպես հաղորդում է կառավարության կայքը, ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է ծրագրերն իրականացնելու համար սուբսիդիա տրամադրելու նպատակով մրցակցային հիմունքներով կազմակերպել ընտրություն դիզելային վառելանյութ և պարարտանյութ ներկրող խոշոր կազմակերպություններից:

Գործադիրը նախատեսվում է հողօգտագործողներին տրամադրել ավելի քան 17 միլիոն լիտր վառելանյութ և մոտ 11 հազար տոննա ամոնիակային սելիտրա։ Ընդ որում, դիզելային վառելանյութը կհատկացվի 1 լիտրը 350 դրամով, 50 կիլոգրամ կշռով մեկ պարկ պարարտանյութը՝ 6 հազար դրամով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտակմամբ այս երկու ծրագրերի առանձնահատկությունն այն է, որ այս տարի տրամադրվող աջակցության ծավալն ավելացել է, ինչի շնորհիվ կարելի է ենթադրել, որ մշակվող հողատարածությունները նույնպես զգալիորեն ավելացել են։