Հայ հեղափոխական դաշնակցությունն իր համակիրներին կոչ կանի անպայման մասնակցել փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին: Այս մասին երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին հայտնել է ՀՅԴ ԳՄ փոխներակայացուցիչ Արսեն Համբարձումյանը:
Այս պահին, սակայն, ՀՅԴ-ն առաջադրված թեկնածուներից որևէ մեկին սատարելու հիմքեր չի տեսնում: Թերթը նշում է, որ ընտրողներին ու համակիրներին ուղղված ՀՅԴ-ի կոչը, ամենայն հավանականությամբ, կլինի հետևյալը՝ գնալ և ազատ քվեարկել, իսկ եթե որևէ ցանկալի թեկնածու չի տեսնում, քվեաթերթիկն անվավեր դարձնել, քանի որ «բոլորին դեմ» քվեարկելու հնարավորություն քվեաթերթիկում չկա:
Ամեն դեպքում, ՀՅԴ-ն կոչ է անելու մասնակցել քվեարկությանը, որպեսզի իրենց ձայնը չկեղծվի: Դաշնակցությունում դեռ տեսական հնարավորություն են տեսնում, որ մինչև քվեարկության օրը կարող է իրադրություն փոխվել՝ թեկնածուները միավորվեն և բոյկոտ հայտարարեն, կամ ֆորս-մաժորային իրավիճակներ առաջանան: ՀՅԴ-ն իր կոչը կանի քվեարկությունից երկու-երեք օր առաջ: