Home / Հայաստան / ՓՄՁ-ներին վերաբերող ծրագրի իրականացման համար 150 միլիոն դրամ են տրամադրել

ՓՄՁ-ներին վերաբերող ծրագրի իրականացման համար 150 միլիոն դրամ են տրամադրել

ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2013 թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը։

Համաձայն տարածած հաղորդագրության, ծրագրի նպատակներն են պետական ուղղակի աջակցության գործիքների միջոցով խթանել փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացումը, այդ ճանապարհով նպաստել երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամաչափության հաղթահարմանը, տնտեսության դիվերսիֆիկացմանը, բարձրացնել զբաղվածության և ինքնազբաղվածության մակարդակը:

Ծրագրի իրականացման համար ՀՀ 2013 թ. պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 150 մլն դրամ, որի հաշվին կապահովվի անձնակազմի և փորձագետների՝ Հայաստանի ՓՄՁ զարգացման կենտրոնի աշխատակիցների վարձատրությունը։ Ծրագրի իրականացման արդյունավետությունը և ֆինանսական գործիքների ճկունությունն ապահովելու նպատակով 2013 թ. կմիավորվեն սկսնակ գործարարների ֆինանսական աջակցության և վարկային երաշխավորությունների դրամագլուխները որպես մեկ միավորված դրամագլուխ։