Պաշպանության նախարարությունը հայտնաբերել է ապօրինի ճանապարհով զինծառայությունից խուսափելու դեպք: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քաղաքացի Կ.Ս-ն հայտնել է, որ 2012 թվականի դեկտեմբերին քաղաքացի Ա.Բ-ին տվել է խոշոր չափի գումար, որպեսզի վերջինս, իբր պետական մուծումներ կատարելով, իր եղբոր որդուն օրինական ճանապարհով ազատի զինծառայությունից: Ա.Բ.-ն վերցրած գումարի դիմաց Կ.Ս-ին փոխանցել է զինծառայությունից ազատվելու վերաբերյալ կեղծ բժշկական փաստաթուղթ: Քաղաքացին բերման է ենթարկվել և խոստովանել է, որ նմանօրինակ խարդախության միջոցով գումարներ է շորթել նաև այլ քաղաքացիներից:
Թե ինչ պաշտոն է զբաղեցնում չարաշահումներ թույլ տված անձը, ՊՆ-ն չի հայտնում: