«Ռոբերտո» խանութների ցանցը դեռ շարունակում է հաճախորդներին մոլորեցնել, քանի որ խանութների ցուցափեղկերին փակցված է 50 տոկոս զեղչ, սակայն նշված չէ, թե որ տեսականու վրա է այն տարածվում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթը հիշեցնում է, որ հունվարի 22-ին ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը վարչական վարույթ էր հարուցել հագուստի, կոշիկի և պայուսակների ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Ռոբերտո» խանութի նկատմամբ:
Ինչո՞ւ է «Ռոբերտո»-ն շարունակում մոլորեցնել սպառողներին՝ թերթի այս հարցին ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը պատասխանել է. «Մենք որևէ լծակ չունենք իրենց պարտադրելու: Իրավական առումով բոլոր ապացույցները, փաստերն ու տեղեկատվությունը կհավաքենք, հետո որոշում կկայացնենք»: