Երեկ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Վանաձորի դատարանի վարչական շենքում մի տղամարդ սպառնում է ինքնահրկիզվել:
Ոստիկանության աշխատակիցները կանխել են 51-ամյա Սերգեյ Մանուչարյանի ինքնահրկիզման փորձը և տեղափոխել Վանաձորի ոստիկանական բաժանմունք:
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հրշեջ-փրկարարները հերթապահություն են իրականացրել դատարանի և դատախազության շենքերի մոտակայքում: