Նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի առաջին օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այցելել է նախագահական նստավայր: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրին:
Թերթի թղթակիցը Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանին խնդրել է հաստատել կամ հերքել լուրը: Խոսնակը նշել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
«ՀԺ»-ն գրում է, որ իր աղբյուրը, սակայն, անձամբ է ականատես եղել, թե ինչպես է Ծառուկյանը մուտք գործում Բաղրամյան 26:
«Ենթադրվում է, որ Գագիկ Ծառուկյանն իր ծառայություններն է առաջարկել Սերժ Սարգսյանին փետրվարի 18-ին նշանակված ընտրություններում և ինչ-ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀԿ և ԲՀԿ առաջնորդների միջև: Այս օրերին էլ բազմաթիվ ԲՀԿ-ականներ պարբերաբար այցելում են ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, որտեղ տեղակայված Է Սերժ Սարգսյանի գլխավոր նախընտրական շտաբը», – եզրափակում է թերթը: